Միջազգային 

Դավութօղլուի խոնարհ վարքն ու ժպիտը սխալ պատկերացում են տալիս նրա ունակությունների մասին

analitik.am

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն, ով երկրի հաջորդ վարչապետն է դառնալու, նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հավատարիմ դաշնակիցն է և Թուրքիայի հակասական արտաքին քաղաքականության գլխավոր ճարտարապետը: Այս մասին գրում է «Global Post»-ը՝ վկայակոչելով France-Presse-ին:

 

Հոդվածում նշվում է, որ Դավութօղլուի խոնարհ վարքն ու ժպիտը սխալ պատկերացում են տալիս նրա ունակությունների մասին՝ որպես կոշտ բանակցող և ռազմավարական մտածող: Նրա արտաքին քաղաքականությունն Անկարային բնորոշեց որպես տարածաշրջանում ազդեցիկ ուժի, սակայն վերջին ամիսներին 55-ամյա Դավութօղլուն քննադատությունների թիրախում է հայտնվել՝ Թուրքիայի վերադարձող դիվանագիտական մեկուսացման պատճառով:

 

Խրախուսվելով Էրդողանի կողմից, ով միշտ ձգտել է Թուրքիան համաշխարհային գերտերություն դարձնել, Դավութօղլուն ձգտել է, որպեսզի երկիրն առանցքային միջնորդի դեր կատարի Մերձավոր Արևելքի հակամարտություններում: Այս նոր քաղաքականությունը ոչ միշտ են ողջունել:

 

Դավութօղլուն առաջ տարավ «զրո խնդիր» հարևան երկրների հետ քաղաքականությունը և սկսեց ջանքեր գործադրել Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու համար: Սակայն «արաբական գարունը» կործանեց այդ քաղաքականությունը՝ Թուրքիային կանգնեցնելով հարևանների հետ բազմաթիվ խնդիրների առկայության առջև:

 

Նույն շարքից