Տնտեսություն 

Հուլիսի 1-ից անհատ ձեռնարկատեր չհանդիսացող տաքսու վարորդներն ազատվում են բոլոր տեսակի վճարներից. Փաշինյան

analitik.am

Հուլիսի 1-ից անհատ ձեռնարկատեր չհանդիսացող տաքսու վարորդներն ազատվում են բոլոր տեսակի վճարներից: Այս մասին Շիրակի մարզում բիզնես ֆորումի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Սա նշանակում է, որ վերոնշյալ քաղաքացիները Երևանում ազատվում են ամսական 12 հազար վճարից, մարզերում՝ 8 հազար:

Փաշինյանի խոսքերով, տաքսի վարելու համար պետք է լիցենզիա ունենալ, որը ստանալու գործընթացը ևս անվճար է:

Կառավարության ղեկավարը նշեց, որ այս հարկային արտոնություններից հետո տաքսու վարորդները պետք է հետևողականորեն աշխատեն սպասարկման մակարդակը բարձրացնելու համար. «Տաքսի նստող զբոսաշրջիկը կոնկրետ տպավորություն է ստանում Հայաստանի մասին: Հայաստան եկող ամեն օտարերկրացի պետք է շարունակի այցելել Հայաստան և իր հայրենակիցներին հորդորի դա անել»:

Նույն շարքից