Միջազգային 

Ուկրաինան անդառնալիորեն կայացել է. Պյոտր Պորոշենկո

analitik.am

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն համոզված է, որ Ուկրաինան անդառնալիորեն կայացել է՝ որպես եվրոպական ժողովրդավարական երկիր: Այդ մասին նա ասել է Կիևի Սոֆիայի հրապարակում Ուկրաինայի պետական դրոշի բարձրացման հանդիսավոր արարողության ժամանակ:

 

«Մեր ազգն ամրանում է արդեն ոչ միայն լեզվի կամ էթնոսի, այլ նաև Ուկրաինայի բնակչության մեծամասնության ընդհանուր կամքի հիման վրա:Այդ կամքը միասնական, հավաքական, ունիտար ժողովրդավարական և եվրոպական պետությունում ապրելու մեջ է: Արդեն անցյալ է դարձել Ուկրաինայի բաժանումը արևելքի և արևմուտքի, կենտրոնի և հյուսիսի միջև: և սա նշանակում է, որ մենք վերջնականապես ու անդառնալիերոն կայացել ենք՝ որպես ազգ, որպես ուկրաինացի ժողովուրդ», - ասել է Պորոշենկոն, հաղորդում է UNIAN-ը:

 

Նա ընդգծել է, որ Ուկրաինան այսօր հսկայական տեկտոնական փոփոխությունների շեմին է: «Սիրելի հայրենակիցներ, մեզ մոտ ամեն բան կստացվի: Ամեն ինչ լավ կլինի: Մենք ուժեղ ենք և նպատակաուղղված: և ես հպարտ եմ, որ ուկրաինացի եմ: Ուկրաինան մեր հարազատ Հայրենիքն է, սա մեծ երազանքների ու մեծ գործերի վայր է: Մենք՝ որպես ժողովուրդ, ընդունակ ենք մեծ հաղթանակների և արտակարգ ջանքերի: Մեզնից յուրաքանչյուրը կարող է և պարտավոր է ներգրավվել այդ գործում»:

 

Նույն շարքից