Միջազգային 

Աբխազիայի նախագահի թեկնածուները ազգային միասնության հասնելու մասին համաձայնագիր են ստորագրել

analitik.am

Աբխազիայի նախագահի թեկնածուները ազգային միասնության հասնելու միջոցառումների և քաղաքական ու սոցիալ-տնտեսական ոլորտներում բարեփոխումների մասին  համաձայնագիր են ստորագրել: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է հանրապետության խորհրդարանի մամուլի ծառայության ներկայացուցիչ Էլզա Չանբան:

 

Փաստաթղթի տակ ստորագրել են պետանվտանգության ծառայության պետի պաշտոնակատար Ասլան Բժանիան, նախկին վարչապետ Ռաուլ Խաջիմբան, պաշտպանության նախարարի պաշտոնակատար Միրաբ Քիշմարիան և ՆԳՆ նախկին ղեկավար Լեոնիդ Ձապշբան:

 

Նախագահի թեկնածուները պայմանավորվել են օպերատիվ արձագանքել հնարավոր ճգնաժամային իրավիճակներին, խորհրդատվական խորհուրդ ստեղծել, որում կներառվեն թեկնածուների երեքական ներկայացուցիչ:

Փաստաթղթում նշվում է, որ գործադիր իշխանությունն ընտրություններից հետո կձևավորվի կոալիցիայի հիմքով՝ տարբեր կուսակցություններ ներգրավմամբ:

 

Աբխազիայի նախագահի արտահերթ ընտրությունները կկայանան օգոստոսի 24-ին:

 

Նույն շարքից