Միջազգային 

Աբխազիայի նախագահական ընտրություններում հաղթել է Ռաուլ Խաջիմբան

analitik.am

 Աբխազիայի ԿԸՀ-ի հրապարակած նախնական տվյալների համաձայն` օգոստոսի 24-ին Աբխազիայի նախագահական ընտրություններում հաղթել է Ռաուլ Խաջիմբան: Առաջին փուլում նա հավաքել է 50,57 % քվե:

 

«Օգոստոսի 24-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքներով` ձայների մեծամասնությունը հավաքել է Ռաուլ Խաջիմբան` 50 հազար 494 ձայն, որը կազմում է 50,57%», — լրագրողներին հայտնել է ԿԸՀ նախագահ Բատալ Տաբագուան:

 

Ըստ հանրապետության ընտրական օրենսդրության` ընտրություններին հաղթում է 50% գումարած մեկ ձայն հավաքած թեկնածուն: Խաջիմբաի մրցակից, անվտանգության ծառայության ղեկավար Ասլան Բժանիան հավաքել է 35,91% ձայն: Ընտրողների 6,4%-ն իր քվեն տվել է պաշտպանության նախարար Միրաբ Կիշմարիային, իսկ ներքին գործերի նախկին նախարար Լեոնիդ Ձապշբան հավաքել է 3,4% ձայն: Երկրի ազգաբնակչության 1,8%-ը «բոլորին դեմ» է քվեարկել: Ըստ ԿԸՀ-ի` մասնակցության հայտը կազմել է 70%:

Նույն շարքից