Միջազգային 

Ուկրաինական ճգնաժամին հետևանք է Մոսկվայի և Արևմուտքի օտարացման. ԵԱՀԿ-ի նախագահ

analitik.am

Ուկրաինական ճգնաժամին նպաստել է Մոսկվայի և Արևմուտքի օտարացումը: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ-ի նախագահ Դիդիե Բուրգհալթերը, գրում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:


«Վերջին տարիներին Ռուսաստանի և Արևմուտքի միջև օտարացումը, ինչպես նաև հեռանկարների համատեղ տեսլականի բացակայությունը նպաստեցին ուկրաինական ճգնաժամի առաջացմանը»,-դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների՝ Բեռլինում կայացած համաժողովին հայտարարել է քաղաքական գործիչը:


Բուրգհալթերը նաև կոչ է արել «չթուլացնել ճգնաժամի դիվանագիտական հաղթահարմանն ուղղված ջանքերը», ինչպես նաև թույլ չտալ ուկրաինական հակամարտության հետագա շիկացում:

 

Նույն շարքից