Միջազգային 

ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել «Իսլամական պետության» գրոհայինների դիրքերին

analitik.am

ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Իրաքում «Իսլամական պետության» գրոհայինների դիրքերին, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարությանը: Գործողությանը մասնակցել են անօդաչու օդանավեր: Դրանցից մեկը ոչնչացրել է «Մոսուլ» ամբարտակի մոտ գտնվող զրահապատ մեքենան: Երկրորդ անօդաչուին հաջողվել է ոչնչացնել մեկ այլ զրահապատ մեքենա` Իրաքի Քրդստանի վարչական կենտրոն Էրբիլ քաղաքի մոտ:


ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման օգոստոսի 8-ին թույլատրել էր օդից հարվածներ հասցնել Իրաքի իսլամիստներին: 

 

Նույն շարքից