Միջազգային 

ՌԴ-ն տեղեկացրել է Ուկրաինա նոր մարդասիրական բեռներով ավտոշարասյուն առաքելու մտադրության մասին

analitik.am

Ռուսաստանն Ուկրաինայի արտգործնախարարություն նոտա է հղել, որով տեղեկացրել է նոր մարդասիրական բեռներով ավտոշարասյուն առաքելու մտադրության մասին: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, գրում է ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը:

 

«Նոտա ենք հղել Ուկրաինայի ԱԳՆ՝ տեղեկացնելով մարդասիրական օգնության հերթական շարասյունը պատրաստելու մտադրության մասին»,- ասել է Լավրովը:

 

«Պատրաստ ենք Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հետ ամենասերտ համագործակցության»,- հավելել է ՌԴ ԱԳՆ-ի ղեկավարը:

Ռուսաստանը հույս ունի, որ նոր շարասյունն Ուկրաինա կմեկնի նույն երթուղով արդեն այս շաբաթվա ընթացքում, ընդգծել է Լավրովը:

 

Նույն շարքից