Միջազգային 

Վաշինգթոնը ռուսական շարասյունը «սադրանք» է անվանել

analitik.am

ԱՄՆ-ն հայտնում է, որ հումանիտար օգնությամբ երկրորդ շարասյունը, որը Ռուսաստանը մտադիր է Ուկրաինա ուղարկել, եւս մեկ սադրիչ քայլ կդառնա:

Մեզ իհարկե մտահոգում են օգնության երկրորդ շարասյուն ուղարկելու ռուսական մտադրությունները: Ուկրաինայի կողմից առանց ակնհայտ թույլտվության ցանկացած առաքելության իրագործում կլինի եւս մեկ սադրիչ քայլ, որը միայն կսրի իրավիճակը, որը, նախագահ Պուտինի հավաստմամբ, ցանկանում են կարգավորել», - ճեպազրույցում հայտարարել է Պետքարտուղարության մամուլի քարտուղար Ջեն Պսակին, փոխանցում է rbc-ն:

«Մենք չգիտենք՝ ինչ է տարել Ռուսաստանը Ուկրաինա: Մենք գիտենք, որ Ռուսաստանը 200-ից ավելի մեքենաների շարասյուն է ուղարկել՝ առանց ուկրաինական կառավարության թույլտվության: Մենք նաեւ գիտենք, որ Ռուսաստանը նախկինի պես հակամարտությանը սնում է զենքով, ուսուցանելով, անձնակազմով եւ նյութերով: Նաեւ պարզ է, որ ոչ բոլոր բեռնատարների վարորդներն են Ուկրաինայից դուրս եկել», - ասել է Պսակին:

Նույն շարքից