Միջազգային 

ԱՄՆ-ն հրաժարվել է ճանաչել Աբխազիայի նախագահական ընտրությունները

analitik.am

Միացյալ Նահանգները չի ճանաչում Աբխազիայի նախագահական ընտրությունների օրինականությունը, հայտարարել է ԱՄՆ Պետքարուղարության մամուլի քարտուղար Ջեն Փսակին: «Միացյալ Նահանգները չի ճանաչում օգոստոսի 24-ին անցած այսպես կոչված նախագահական ընտրությունների օրինականությունը եւ չի ճանաչում դրանց արդյունքները: Աբխազիայի եւ Հարավային Օսիայի շուրջ մեր դիրքորոշումը նախկինի պես հստակ է: Այդ շրջանները Վրաստանի անքակտելի մասն են կազմում», - ասել է Փսաքին, հաղորդում է RBK-ը:

Փսաքին կրկին կոչ է արել Ռուսաստանին «2008թ. հրադադարի մասին համաձայնության շրջանակներում իր բոլոր պարտավորությունները, իրականացնել ներառյալ՝ զորքերի դուրսբերումը, Վրաստանի այդ շրջանները անկախ պետություններ ճանաչելուց հրաժարումը եւ այդ շրջաններին հումանիտար օգնության համար ազատ մուտքի ապահովումը»:

Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ին Աբխազիայում տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքում հաղթանակել է «Ժողովրդական միասնության ֆորում» կուսակցության առաջնորդ Ռաուլ Հաջիմբան:

Նույն շարքից