Միջազգային 

Մի շարք երկրների գործողություններ Իրանում համարվել են «արդյունաբերական սաբոտաժ»

analitik.am

Գերմանիան, Ֆրանսիան և մեծ Բրիտանիան ԱՄՆ ղեկավարությամբ արգելքներ են ստեղծում իրանական ընկերությունների առջև միջուկային սարքերի համար նախատեսված սարքավորումներ գնելիս: Այսպիսի հայտարարություն է արել Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության փոխտնօրեն Ասգար Զարեանը, հայտնում է իրանական ISNA գործակալությունը:

Զարեանը նշված երկրների գործողություններն անվանել է «արդյունաբերական սաբոտաժ Իրանի դեմ»:

Նրա խոսքով՝ Ատոմային էներգիայի կազմակերպությունը, համագործակցելով Իրանի հետախուզության և ազգային անվտանգության նախարարության հետ, մշակել է հատուկ ծրագրային ապահովում և տեխնիկական միջոցներ՝ նշված երկրների արդյունաբերական սաբոտաժին դիմադրելու համար:

Նույն շարքից