Միջազգային 

Վլադիմիր Պուտինն ու Պյոտր Պորոշենկոն հանդիպում կունենան Մինսկում

analitik.am

Վլադիմիր Պուտինն ու Պյոտր Պորոշենկոն հանդիպում կունենան Մինսկում: Դա մեծ քայլ է համարվում Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար, սակայն նաև կոչեր են հնչում առաջընթաց չսպասել:

Ուկրաինական ճգնաժամի քաղաքական կարգավորման հույս ունեն բոլորը: Այդ մասին, մասնավորապես, գերմանական ARD հեռուստաալիքին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

Վլադիմիր Պուտինը և Պյոտր Պորոշենկոն արդեն անձամբ հանդիպել են, սակայն սահմանափակվել են 15-րոպեանոց շփմամբ: Դրանից հետո նրանք զրուցել են միայն հեռախոսով: Կրեմլի մամլո ծառայությունը տեղեկություններ է հաղորդել մի շարք երկկողմ հանդիպումների վերաբերյալ՝ չնշելով Պուտինի և Պորոշենկոյի հանդիպման մասին:

Նույն շարքից