Միջազգային 

Դպրոցականներին հյուրասիրելու համար Լեհաստանը որոշել է 40 տոննա խնձոր ուղարկել Ռուսաստան

analitik.am

Լեհ գործարարները, չնայած Ռուսաստանի սահմանած արգելքին, ցանկանում են խնձոր հյուրասիրել Կալինինգրադի երեխաներին և հույս ունեն, որ ռուսական կողմն ըմբռնումով կմոտենա։ Գործարարները ցանկանում են 40 տոննա լեհական խնձորով բեռնատարներ ուղարկել ՌԴ, գրում է Обозреватель-ը։

 

Intermarche հիպերմարկետների ցանցի սեփականատեր Բարտլոմեյ Տարլովսկին ցանկանում է միրգը հյուրասիրել ռուս դպրոցականներին։

 

Լեհաստանում գոյություն ունի ավանդույթ՝ անցկացնել «Մրգերը՝ դպրոցին» ակցիան, երբ արտադրողներն անվճար խնձոր են մատակարարում դպրոցականներին։ Տարլովսկին որոշել է այդ ակցիան անցկացնել ռուս դպրոցականների հետ։ Intermarche խանութների նվիրած խձորները պետք է բաշխվեն 37 ռուսական դպրոցներում։

 

Նա օգնության խնդրանքով դիմել է Լեհաստանում ՌԴ դեսպանատուն և հույս ունի, որ իր խնդրանքը դրական լուծում կստանա։ Հակառակ դեպքում, լեհերը մտադիր են հրավիրել դպրոցականներին սահմանամերձ լեհական դպրոցներ և այնտեղ հյուրասիրել խնձոր։

Նույն շարքից