Միջազգային 

Մինսկում սկսվում է Ուկրաինա-ԵՄ-ՄՄ գագաթաժողովը

analitik.am

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի եւ Ղազախստանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոն եւ Նուրսուլթան Նազարբաեւը Մինսկում կհանդիպեն Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ: Այս մասին տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը: Նախնական տվյալով՝ քաղաքական առաջնորդները կքննարկեն «Եվրասիական եռյակի» համար արդիական հարցեր:

Ավելի ուշ նրանց կմիանան Ուկրաինայի նախագահը, ԵՄ արտաքին գործերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը, առեւտրի հարցերով հանձնակատար Քարել դը Գյուխտը, էներգետիկայի հարցերով հանձնակատար Գյունտեր Էթինգերը:

Կրեմլում չեն բացառել նաեւ Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման եւ հումանիտար հարցերով երկկողմ բանակցությունների հնարավորությունը: Կա հավանականություն, որ կբարձրացվի «գազային հարցը»: Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԵՄ, Ուկրաինայի ներկայացուցիչները եւ ՄՄ երկրների նախագահները կքննարկեն նաեւ ԵՄ-ի եւ Ուկրաինայի միջեւ ասոցացման համաձայնագրի իրականացման հարցը: Սպասվող գագաթաժողովի պատճառով «Մինսկ» օդանավակայանը կփոխի աշխատանքային ռեժիմը:

Նույն շարքից