Միջազգային 

Վիրավորների բուժման հարցում Վրաստանն Ուկրաինային օգնություն կցուցաբերի

analitik.am

Վրաստանն Ուկրաինային օգնություն կցուցաբերի ռազմական գործողությունների հետևանքով վիրավորների բուժման հարցում: Այդ մասին հաղորդում է gazeta.ru-ի թղթակիցը Թբիլիսիում:

 

Վրաստանի առողջապահության նախարարությունից հայտնել են, որ անհրաժեշտ օգնության մասշտաբները որոշելու համար օգոստոսի 27-ին Կիև կմեկնի նախարարության մասնագետների խումբը:

 

Ուկրաինա Վրաստանից կգործուղվեն բժիշկներ, կուղարկվի բուժօգնություն, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում հիվանդներին կտեղափոխեն Վրաստան՝ բուժման:

 

Նշվում է, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կառավարության նիստի ժամանակ կոչ է արել կառավարության անդամներին «ուկրաինացի գործընկերներին առավելագույն օգնություն ցուցաբերել»:

Նույն շարքից