Միջազգային 

Էստոնիայի նախագահի տիկնոջ՝ անծանոթ տղամարդու հետ համբույրի պատմությունը (Ֆոտո, Վիդեո)

Էստոնիայում շարունակում են քննարկել նախագահի տիկին Էվելին Իլվեսի  մասնակցությամբ վերջին դեպքը, երբ վերջինիս նկատել էին  անծանոթ տղամարդու հետ համբուրվելիս: Առաջին տիկինը ներողություն էր խնդրել, սակայն չէր մանրամասնել: Մի քանի օրվա ընթացքում Էստոնիայի նախագահի կողմից որևէ մեկնաբանություններ չեղան: Մամուլն արդեն հասցրեց Էստոնիայի առաջին տիկնոջը որակավորել որպես  թեթևաբարո կին և այսպես շարունակ:  


Զույգի լուսանկարը հրապարակել էր էստոնական  Kroonika ամսագիրը՝ առաջին տիկնոջը և նրա զուգընկերոջը լուսանկարել էին պարելու ընթացքում համբուրվելիս՝  Komeet սրճարանում: Լուսանկարի իսկությունը հաստատեց հրատարակչության գլխավոր խմբագիրը, ով հայտարարեց, որ նախագահի կնոջը ճանաչել է ոչ միայն սանրվածքով, այլ նաև դաջվածքներով: 


Ամսագրի տվյալներով, լուսանկարներն արվել են օգոստոսի 7-ի գիշերը: Էվելինը մնացել է սրճարանում նույնիսկ այն ժամանակ, երբ բոլոր այցելուներն արդեն գնացած են եղել, նա շարունակել է պարել և համբուրվել անծանոթ երիտասարդի հետ: Սրճարանը նրանք լքել են առավոտյան ժամը 5-ին և մեկ այլ զույգի հետ միասին գնացել են անհայտ ուղղությամբ: Վկաներն ասում են, որ առաջիկ տիկնոջ ուղեկիցը մոտ 30 տարեկան կլիներ և խոսում էր էստոներեն: 


 

Երբ այս պատմությունը հնչեղություն ստացավ, Էստոնիայի նախագահի կինը դստեր հետ միասին լքեց երկիրը և գնաց Գերմանիա: Նրա այցի հետ կապված պաշտոնական տվյալներ չկան: Մի քանի օր առաջ նա պետք է ներկա գտնվեր Պայդեսյան մշակույթի տանն ամեն տարի կազմակերպող մրցույթին, սակայն նրան փոխարինել է Էստոնիայի նախագահը և ասում են, որ նրան ուղեկցել է իր խորհրդակցուհի Հելի Սուվին:

 

Լուսանկարը ՖԲ-ում տեղադրելուց հետո Էվելինը ներողություն է խնդրել այն մարդկանցից, ում ցավ է պատճառել և հավելել, որ այժմ դժվար պահ է նրա կյանքում, սակայն նորից չի մանրամասնել: 


Էստոնիայի նախագահ Թոմաս Իլվեսն էլ գերադասեց բացարձակ անտեսել այս թեման և որևէ մեկնաբանություններ չարեց: Ֆեյսբուքում սկսեցին ստեղծվել բազմաթիվ խմբեր, որոնք իրենց աջակցությունն են հայտնում Էվելինին: 


Ոմանց կարծիքով Էվելինը դիտմամբ է մարդկանց ներկայությամբ համբուրվել այդ երիտասարդի հետ՝ փորձելով ինչ-որ կերպ ցավեցնել իր ամուսնուն, սակայն Էստոնիայի բարձրաստիճան պաշտոնյաները չեն ընդունում նրա նման պահվածքը և նրան նույնիսկ երկրի դավաճան են համարում: 


Որոշ մարդիկ են քննադատելու փոխարեն իրենց աջակցությունն են հայտնում Էվելինին՝ պորնոաստղ Կատյա Սամբուկան, ով վերջերս Էստոնիայում կանանց ճգնաժամային իրավիճակներից՝ վերականգնողական կենտրոն է հիմնել,  ասել է.  «Այս հարցը մենք կարող ենք երեքով լուծել»: Անհասկանալի է միայն, թե երրորդն ո՞վ է լինելու՝՝ Էստոնիայի նախագահը, թե անծանոթ երիտասարդը: 



Դեռևս հայտնի չէ, թե ինչպես կանդրադառնա Էստոնիայի առաջին տիկնոջ պահվածքը նրա ամուսնու քաղաքական կարիերայի վրա: Պետք է միայն նշել, որ Էվելինի ղեկավարության շնորհիվ  2004 թ-ին Իլվեսի նախընտրական քարոզչությունը հաջողվեց, և նա Եվրախորհրդարան մտավ՝ այն ժամանակ նա հավաքել էր մոտ 76 հազար ձայն՝ իր բոլոր էստոնացի մրցակիցների ձայները միասին վերցված ավելի քիչ էին, քան նրա ձայները: Լրագրողների պնդմամբ, նախագահը մինչև այս պահը որևէ անհանգստություն չի հայտնել՝ կապված իր ընտանիքում տիրող իրավիճակի հետ: 


Համբույրը՝ Տեսանյութ

 


Նույն շարքից