Միջազգային 

Օգոստոսի 29-ին կձեւավորվի Թուրքիայի նոր կառավարությունը

analitik.am

Թուրքիայի նոր կառավարությունը կձեւավորվի օգոստոսի 29-ին: Այս մասին Թուրքիայի վարչապետ եւ նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության գլխավոր վեհաժողովի բացումից առաջ:


«Ուրբաթ մենք նոր կառավարություն կձեւավորենք: Այսօրվա ելույթները ոչ մի դեպքում՝ հրաժեշտ չեն: Սա մեր առաքելության փոփոխությունը չէ, այլ միայն պաշտոնի անվան փոփոխություն»,-ասել է Էրդողանը, ով օգոստոսի 28-ին անցնում է երկրի նախագահի լիազորությունների կատարմանը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


Իշխող կուսակցության ներկա համագումարում նոր նախագահ կընտրվի, որը կդառնա երկրի 26-րդ վարչապետը: Այդ պաշտոնին հավակնում է մեկ մարդ՝ ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն, որի թեկնածությունը օգոստոսի 21-ին առաջարկել է Էրդողանը:

Նույն շարքից