Միջազգային 

Էրդողանը պաշտոնապես կստանձնի Թուրքիայի նախագահի պաշտոնը

Թուրքիայի նախկին վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը օգոստոսի 28-ին պաշտոնապես կստանձնի երկրի նախագահի լիազորությունները։

Ավելի վաղ նա ակնարկել էր, որ մտադիր է մեծացնել երկրի ղեկավարի դերակատարումը։

Նրա քննադատները մտավախություն ունեն, որ նա կարող է բռնապետ դառնալ, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Թուրքիայի կառավարությունը Էրդողանից հետո գլխավորում է նախկին արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, որը Արդարության եւ զարգացման կուսակցության նոր ղեկավար է ընտրվել։

Էրդողանը վարչապետ էր 2003թ.-ից ու այլեւս իրավունք չուներ առաջադրվել կառավարության ղեկավարի պաշտոնում։ Նա հաղթեց Թուրքիայի պատմության մեջ նախագահական առաջին ուղիղ համընդհանուր ընտրությունների առաջին փուլում՝ ստանալով ձայների 52%-ը։

Նույն շարքից