Միջազգային 

Ռուսաստանի իշխանություններն իրենց զինված ուժերի ստորաբաժանումներն ուղարկում են Ուկրաինա

Ռուսաստանի իշխանություններն իրենց զինված ուժերի ստորաբաժանումներն ուղարկում են Ուկրաինա. նման հայտարարություն է արել ԱՄՆ-ի պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Ջեն Փսակին:

 

«Дождь» հ/ը-ի փոխանցմամբ՝ պաշտոնյան ասել է, որ ռուսական զորքերն արդեն 48 կմ առաջացել են Ուկրաինայի տարածքով:

 

Փսակին իր խոսքում ասել է, որ Վաշինգտոնը «մտահոգված է Ռուսաստանի կառավարության՝ ճշմարտությունն ասել խուսափելուց»: Նա նաև նշել է, որ Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում անջատողականները Ռուսաստանի կողմից ուղղորդվող հակահարձակման են անցել ուկրաինացի զինվորականների դեմ:

 

Նախօրեին Ռուսաստանի և Ուկրաինայի զինված ուժերի միջև բախումների մասին էր հայտնել Շվեդիայի արտգործնախարար Կառլ Բիլդտը:

Նույն շարքից