Միջազգային 

Քեմերոն և Ռոմպեյ ԵՄ-ն պետք է շարունակի ճնշում գործադրել Պուտինի վրա

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը և Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյը հայտարարել են Եվրամիության կողմից Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու անհրաժեշտության մասին` կապված Ուկրաինայի արևելքի իրադրության հետ: Այս մասին գրում է BBC-ն:

Հաղորդագրությունում ասվում է, որ «երկու քաղաքական գործիչներն էլ համաձայնել են, որ ԵՄ-ն պետք է շարունակի ճնշում գործադրել նախագահ Վլադիմիր Պուտինի վրա` իրադրության ապաէսկալացիա ձեռք բերելու նպատակով»:

Քեմերոնն Ուկրաինայում տիրող իրավիճակը քննարկել է նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ:

Նույն շարքից