Միջազգային 

Իրաքը Մեծ Բրիտանիայից 16,6 միլիոն դոլարի օգնություն կստանա

Մեծ Բրիտանիան Իրաք կուղարկի 16,6 միլիոն դոլար հումանիտար օգնություն, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը` վկայակոչելով Բրիտանիայի միջազգային հարցերով զարգացման նախարար Ջասթին Գրինինգին: 

Ավելի վաղ այդ նպատակների վրա Լոնդոնն արդեն ծախսել էր 21,5  միլիոն դոլար: Բրիտանիայի օդանավերը իրաքցիներին մատակարարել են «նաեւ 62 տոննա պարեն, ավելի քան 1,5 հազար վրան եւ խմելու ջրի թորման 840 սարք»:

Ներկայիս օգնության մեծ մասը հանձնվելու է «արդեն տեղում աշխատող ոչ կառավարական կազմակերպություններին», իսկ եւս երկու միլիոն Լոնդոնը կուղղի  «բեռների օպերատիվ մատակարարման ապահովմանը»:

Նույն շարքից