Միջազգային 

Ուելսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կտապալվի, եթե առաջատար երկրները որոշում չկայացնեն ռազմական ֆինանսավորման աճի վերաբերյալ

Ուելսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կտապալվի, եթե առաջատար երկրները որոշում չկայացնեն ռազմական ֆինանսավորման աճի վերաբերյալ՝ հաղորդում է լոնդոնյան Financial Times թերթը:

Ինչպես նշում է պարբերականը՝ բացի Ռուսաստանի, Ղրիմի կամ Ուկրաինայի արևելքում տիրող ճգնաժամի քննարկումից՝ կարևոր խնդիր է լինելու պաշտպանության ծախսերի հարցը՝ հաղորդում է ITAR-Tass-ը:

Խոսքն այն մասին է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը համընդհանուր պաշտպանության վրա ծախսում է ավելի քան 1 տրլն դոլար, սակայն ՆԱՏՕ-ն համարում է, որ դա բավարար չէ: Այնուամենայնիվ, կապված ֆինանսա-տնտեսական ճգնաժամի, պետական պարտքի ավելացման հետ՝ եվրոպական որոշ երկրներ տարիների ընթացքում ոչ թե ավելացրել, այլ նվազեցրել են ծախսերը:

Պարբերականն ընդունում է, որ փաստացիորեն ամբողջ դաշինքը ջրի երեսին պահում է ԱՄՆ-ը, որը ամեն տարի մոտ 735 մլրդ դոլար է տրամադրում իր զինված ուժերի համար:

Գագաթնաժողովն ընթանալու է սեպտեմբերի 4-5ը: Դրա հիմնական թեմաներն են լինելու Աֆղանստանում տիրող իրավիճակը, Ուկրաինայի ճգնաժամը և Դաշինքի դերը «անկանխատեսելի աշխարհում»:

Նույն շարքից