Միջազգային 

Եգիպտոսի նախկին նախագահին կասկածում են գաղտնիքներ փոխանցելու համար

Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսին դարձել է Կատարին գաղտնի փաստաթղթեր փոխանցելու գործով կասկածյալ: Այս մասին հայտնում է lenta.ru-ն՝ հղում անելով Agence France-Presse-ին:

 

Հետաքննությունը գտնում է, որ Մուրսին նախագահ եղած ժամանակ «Ալ-Ջազիրա» հեռուստաընկերության Կատարի մասնաճյուղի միջոցով փոխանցել է ազգային անվտանգությանը վերաբերող փաստաթղթեր, որով վնաս է հասցրել Եգիպտոսին:

 

Մուհամմեդ Մուրսին պաշտոնանկ է արվել ռազմական հեղաշրջման արդյունքում՝ 2013թ.-ի հուլիսի 3-ին: Այժմ նա կալանքի տակ է: Մուրսիին մեղադրում են ահաբեկիչների հետ համագործակցության, ոստիկանների և զինվորների սպանության համար:

Նույն շարքից