Միջազգային 

Հրեաներն ու մուսուլմանները Մերձավոր Արևելքում խաղաղության կոչ են արել

Բրիտանիայում հրեական և մուսուլմանական առաջնորդներն իրենց կրոնների հետևորդներին կոչ են արել աջակցել Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատմանը: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Աննախադեպ համատեղ հայատարարության մեջ Բրիտանիայի հրեաների ներկայացուցիչների խորհուրդը և Մեծ Բրիտանիայի մուսուլմանական խորհուրդը դատապարտել են իսլամաֆոբիան և հակասեմիթականությունը:

Չնայած նրանք խոստովանել են տարաձայնությունները՝ խաղաղ բնաիչների շրջանում կորուստները որակել են որպես անընդունելի երկու կրոնների համար էլ:

Հիշեցնենք՝ երեքշաբթի ուժի մեջ է մտել Իսրայելի և Գազայի հատվածի երկարատև զինադադարը, որին նախորդել է զինված հակամարտության 50 օր: Ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է ավելի քան 2 000 պաղեստինցի և 70 իսրայելցի:

Նույն շարքից