Միջազգային 

Ուկրաինայում մեկներկվել է նախընտրական քարոզարշավը

Ուկրաինայում սկսվել է Գերագույն ռադայի հոկտեմբերի 26-ին կայանալիք արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավը, հաղորդում է ՈՒՆՆ-ն՝ վկայակոչելով երկրի ԿԸՀ-ի կայքում  տեղադրված օրացուցային պլանը:

Հիշեցնենք, օգոստոսի 27-ին հրապարակվել էր Ուկրաինայի նախագահի հրամանագիրը՝  VII գումարման Գերագույն ռադայի լիազորությունները ժամկետից շուտ դադարեցնելու եւ  արտահերթ ընտրություններ նշանակելու մասին:

Միամանդատ ընտրատարածքների անունները՝ համարներով, սահմաններով եւ կենտրոններով, կհրապարակվեն մինչեւ օգոստոսի 29-ը, իսկ ԿԸՀ-ն մինչեւ օգոստոսի 30 –ը պետք է միջոցներ հատկացնի ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման համար:

Քաղաքական կուսակցությունները թեկնածուներ կարող են առաջադրել օգոստոսի 28-ից սեպտեմբերի 15-ը, ինքնաառաջադրվածներն էլ մինչեւ սեպտեմբերի 25-ը կարող են ներկայացնել փաստաթղթերը:

Նույն շարքից