Միջազգային 

Չավուշօղլուն համոզված է, որ Թրամփը չի ցանկանում պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի հանդեպ

analitik.am

Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն համոզված է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի ցանկանում պատժամիջոցներ մտցնել Անկարայի հանդեպ ռուսական Ս-400-ների ձեռքբերման հետ կապված։

«Թրամփը չի ցանկանում պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ»,- ասել է Չավուշօղլուն TGRT Haber հեռուստաալիքի հարցազրույցում։ «Երբ Թրամփը խոստանում է ինչ-որ բան, նա անում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի պահի դա, բայց Միացյալ Նահանգներում գոյություն ունեն տարբեր տեսակետներ»։

Նույն շարքից