Միջազգային 

Սպիտակ տան դաշնակիցները Մերձավոր Արևելքում կարող են աջակցել ահաբեկիչներին

Սպիտակ տունը չի հերքում, որ իր «անվանական գործընկերներն ու դաշնակիցները» Մերձավոր Արևելքում կարող են աջակցել ահաբեկիչներին: Այս մասին Սպիտակ տանը լրագրողների համար պարբերական ճեպազրույցի ժամանակ հայտնել է Սպիտակ տան մամլո քարտուղար Ջոշ Էռնեստը, տեղեկացնում է ITAR-TASS-ը:

Ճեպազրույցի ժամանակ լրագրողները հարցրել են՝ «որքանո՞վ լուրջ խնդիր» կարող է լինել տարածաշրջանում «առանձին անձանց և նույնիսկ պետությունների կողմից» «Իսլամական պետությանը» ֆինանսական աջակցությունը: «Մենք իսկապես կարծում ենք, որ կա ուղիների մի ամբողջ շարք, որոնց միջոցով կառավարությունները տարածաշրջանում և ամբողջ աշխարհում կարող են կառուցողական դեր խաղալ «Իսլամական պետության» կողմից սպառնալիքին դիմակայելու փորձերի մեջ,- ասել է Էռնեստը:- Հնարավոր է՝ տարածաշրջանային որոշ կառավարություններ կարող էին Իրաքի արևմուտքում սուննի կրոնական խմբերի վրա իրենց ազդեցությունն օգտագործել նրանց «Իսլամական պետության» դեմ պայքարի նպատակով մոբիլիզացնելու համար… Եթե կառավարությունները հնարավորություն ունեն նման դեր խաղալու մարդկանց նկատմամբ, որոնք ֆինանսապես աջակցում են «Իսլամական պետությանը», մենք դա ևս կողջունեինք»:

Էռնեստը նաև կարծիք է հայտնել, որ «ԻԼԻՊ-ի ֆինանսավորման մեծ մասը գալիս է նրանց սեփական կազմակերպական ջանքերից, նաև նշել է, որ զինյալները զբաղվում են տեղի բնակիչներից փող շորթելով և պատանդների դիմաց փրկագին հավաքելով: Նրա խոսքով՝ «Իսլամական պետության» վտանգը, մասնավորապես, այն է, որ այդ խմբավորումը «հասանելիություն ունի խոշոր գումարների»:

Նույն շարքից