Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը չի կարող լինել Արևմուտքի գործընկերը Սիրիայում և Իրաքում գործող ծայրահեղ իսլամիստների դեմ պայքարում։ Նման հայտարարություն է արել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։
«Անհրաժեշտ է լայն դաշինք, սակայն պետք է պարզել որոշ հարցեր. Բաշար ալ Ասադը չի կարող լինել Արևմուտքի գործընկերն ահաբեկչության դեմ պայքարում։ Նա մոջահեդների օբյեկտիվ դաշնակիցն է։ Նրանք փոխադարձաբար աջակցում են միմյանց»,- հայտարարել է Օլանդը ֆրանսիացի դեսպանների հետ ամենամյա հանդիպման ընթացքում։