Միջազգային 

Շվեյցարիան Ուկրաինայի հարցով ԵԱՀԿ մշտական խորհրդի արտահերթ նիստ է հրավիրում

Շվեյցարիան, որը նախագահում է ԵԱՀԿ-ում, օգոստոսի 28-ին ԵԱՀԿ-ի մշտական խորհրդի արտահերթ նիստ է հրավիրում Ուկրաինայի իրավիճակի առնչությամբ, հաղորդում է ИТАР-ТАСС-ը: Ինչպես հայտնել է Շվեյցարիայի պատվիրակության ներկայացուցիչը, այն կկայանա Վիեննայում կազմակերպության գլխավոր գրասենյակում տեղի ժամանակով ժամը 11:00-ին:

 

Միևնույն ժամանակ Շվեյցարիայի նախագահության մամուլի քարտուղար Ռոլանդ Բլեսն ИТАР-ТАСС-ի հետ զրույցում նշել է, որ «նիստը հրավիրելու որոշումը կայացվել է շաբաթվա ընթացքում»: «Հրավերներն ուղարկվել են երկրներին նախօրեին»,- հավելել է նա:

 

Բլեսը հիշեցրել է, որ կազմակերպությունն օգոստոսին ավանդաբար չի անցկացնում մշտական խորհրդի կանոնավոր նիստեր: Սակայն, նրա խոսքով, կազմակերպության 57 անդամ երկրների ներկայացուցիչների այդ հանդիպումը կլինի ամսվա սկզբից արդեն երկրորդ «հատուկ» հանդիպումը:

 

Այսօր մամուլում հակասական տեղեկություններ են հայտնվում այն մասին, որ ռուսական զինվորական ստորաբաժանումները մուտք են գործել Ուկրաինա: Ի դեպ, Ուկրաինայի վարչապետը դիմել է արևմտյան գործընկերներին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ անցկացնելու հարցով:

Նույն շարքից