Միջազգային 

Կանադայի արտգործնախարարը աշխարհին կոչ է արել հակահարված տալ Ռուսաստանին

Ռուսական ագրեսիան եւ Ուկրաինային ահաբեկումը Կանադայի եւ իր դաշնակիցների կողմից պետք է հավաքական պատասխանի արժանանան, հայտարարել է Կանադայի արտաքին գործերի նախարար Ջոն Բերդը:

«Կանադան իր համախոհների եւ դաշնակիցների հետ միասին պետք է հստակ արտահայտվի», - Բերդը գրառել է Ֆեյբուքի իր էջում, հաղորդում է «Ռոսբալտը»:

Ինչպես արդեն հաղորդվել էր, ԱՄՆ-ի պետքարտուղարությունում հայտարարել են, որ Ուկրաինայի արեւելքում աշխարհազորայինների հակահարձակումը կարող է ուղղորդվել Ռուսաստանից:

Ավելի վաղ, լրատվամիջոցներում  տեղեկատվություն էր տարածվել Արկտիկայում Ռուսաստանի հետ հնարավոր ռազմական հակամարտության Կանադայի պատրաստակամության մասին: Սակայն Կանադական դիվանագիտական առաքելությունում ընդգծել են, որ լրագրողները ճիշտ չեն մենաբանել երկրի արտաքին գործերի նախարարի խոսքերը: Պարբերականի տպագրած հոդվածում հաղորդվում էր, որ Բերդի խոսքով՝ Կանադան մտահոգված է  Արկտիկայում ռուսական ռազմական ներուժով եւ անհրաժեշտության դեպքում Օտտավան պատրաստ է ուժ կիրառել տարածաշրջանում իր ինքնիշխանությունը պաշտպանելունպատակով:

Ռուսաստանը եւ Կանադան հավակնում են ընդլայնել իրենց մայրցամաքային ելուստը Լոմոնոսովի ստորջրյա լեռնաշղթայի հաշվին: 2008թ.-ից ի վեր Կանադան զինավարժություններ է անցկացնում Արկտիկայում, որի նպատակը ծայր հյուսիսում երկրի ինքնիշխանության պահպանումն է: Զինավարժություններին Օտտավան Ռուսաստանին սկզբունքորեն չի հրավիրում:

Նույն շարքից