Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկևիչսը կարծում է, որ Ուկրաինայի տարածքում ռուսական զորքերի հայտնվելու մասին հաղորդագրությունները վկայում են լայնամասշտաբ պատերազմի սկսման մասին, հաղորդում է Интерфакс-Украина-ն:
«Ռուսական ներխուժումն Ուկրաինա պետք է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից դիտարկվի որպես ագրեսիայի ակտ: ՄԱԿ-ը պետք է արձագանքի, դա պատերազմ է»,- գրել է Ռինկևիչսը Twitter-ում՝ կոչ անելով միջազգային հանրությանն անհապաղ արձագանքել:
Ավելի վաղ Լիտվան նաև կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ անցկացնել՝ Ուկրաինայում իրադարձություններին արձագանքելու և ռուսական ագրեսիան դադարեցնելու համար: