Միջազգային 

Պորոշենկո. Ռուսական զորքերը ներխուժել են Ուկրաինա

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն չեղյալ է հայտարարել Թուրքիա այցը և հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ Դոնբասի հարցով: Այս մասին հայտնում է Ուկրաինայի նախագահի մամլո ծառայությունը:

«Ես որոշում եմ կայացրել չեղյալ հայտարարել աշխատանքային այցս Թուրքիայի Հանրապետություն՝ կապված Դոնեցկի մարզում ստեղծված իրավիճակի սրման հետ, մասնավորապես, Ամվռոսիևկայում ու Ստարոբեշևոյում, քանի որ փաստացի տեղի է ունեցել Ուկրաինա ռուսական զորքերի մուտք»,- հայտարարել է Պորոշենկոն:

Ուկրաինան նաև շտապ նախաձեռնել է ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստ:

«Աշխարհը պետք է գնահատական կա Ուկրաինայում իրավիճակի սրմանը»,- հայտարարել է Պորոշենկոն:

Նույն շարքից