Միջազգային 

Էրդողանը երդում է տվել Թուրքիայի նախագահի պաշտոնում

analitik.am

Անկարայում մեկնարկել է Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությունը: Նա երդում է տվել նախագահի պաշտոնում:

 

Արարողությանը ներկա են ինը տասնյակ երկրների ներկայացուցիչներ: Առնվազն տասնհինգ երկիր ներկայացված է ամենաբարձր՝ նախագահների կամ երկրների ղեկավարների մակարդակում: Այդ թվում՝ Ալբանիան, Բենինը, Բոսնիա-Հերցեգովինան, Բուլղարիան, Եթովպիան, Կատարը, Ղազախստանը, Հյուսիսային Կիպրոսը, Կոսովոն, Մակեդոնիան, Մոլդովան, Սոմալին, Տոգոն, Թուրքմենստանը:

 

Քառասուն երկիր ներկայացված է տարբեր նախարարների մակարդակում: Հայաստանը ևս արարողությանը ներկայացված է արտգործնախարարության մակարդակում՝ ի դեմս Էդվարդ Նալբանդյանի: Վերջինիս Hurriyet-ն «անակնկալ հյուր» է որակում:

 

Հայտնի է, որ ԱՄՆ-ն ներկայացված է անհավանական ցածր՝ ԱՄՆ-ի գործերի հավատարմատարի մակարդակում:

 

Hurriyet-ը հայտնում է, որ արարողությունը բոյկոտել է Թուրքիայի ընդդիմության առաջնորդ Քըլըչդարօղլուն:

Հայտնի է դարձել, որ նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլն էլ արարողությունից անմիջապես հետո Անկարայից կմեկնի Ստամբուլ, որտեղ պատրաստվում է բնակվել:

 

Վերջին պահին այս արարողությանն իրենց այցերը հետաձգել են Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն և Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆը: Երկու դեպքում էլ պատճառը երկրների ներքին դրությունն է:

 

Նույն շարքից