Սպորտ 

«Բարսելոնայի» ավագը հայտարարել է հեռանալու մասին

analitik.am

«Բարսելոնայի» պատանեկան թիմի ավագ Չավի Սիմոնսը հեռանում է հարազատ ակումբից:

16-ամյա հոլանդացին հեռանալու մասին հայտնել է սոցկայքի իր էջում:

Նշենք, որ կատալոնական ակումբն ամեն գնով փորձում էր պահել վերջին տարիների իր ամենափայլուն տաղանդին, սակայն նա որոշեց հեռանալ: Այս տարի նա պետք է առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը կնքեր կատալոնական գրանդի հետ:

Հավելենք, որ Չավիի գործակալը Մինո Ռայոլան է: Նա ամենայն հավանականությամբ կտեղափոխվի «ՊՍԺ»:

Նույն շարքից