Տնտեսություն 

Կառավարության նիստում այսօր «կինոյի տղան» Էկոնոմիկայի նախարարն է

analitik.am

Ընթանում է կառավարության հերթական նիստը: Այն վարում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը արձակուրդի մեջ է:

Նիստի այսօրվա օրակարգում ընդգրկված է 35 հարց, որոնցից միայն 9-ն ենն զեկուցվող, սակայն Առոջղապահության նախարար Արսեն Թորոսյանի խնդրանքով ևս մեկ հարց դարձավ զեկուցվող, քանի որ խոսքը վերաբերում էր բարելավման, և նախարարն ուզում էի անպայման բարձրաձայնել այդ մասին:

Դրանից հետո ուշադրության կենտրոնում հայտնվեց ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, ով միանգամից 5 հարց զեկուցեց, որոնք վերաբերում էին կոնկրետ ընկերությունների արտոնություններ տալուն:
Այսպիսով, կառավարությունն արտոնություններ տվեց «ՆԱԻՐԻԱՆ» փակ բաժնետիրական ընկերությանը, «ԱՅ ՊԼԱՍՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը, «ՈՍԿԵ ԿԱՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը,  «ԱՐՏ ԳԼՈԲԱԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը, «ԻՆ-ՎԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

Նույն շարքից