«Վեոլիա ջուր» ընկերության հետ մեր համաձայնագրի շրջանակներում և վերջին մեկ տարվա բանակցությունների ընթացքում մենք ընդհանուր համաձայնության ենք հասել, որ Հայաստանի Հանրապետությունն իր հերթին մեծ քանակությամբ ենթակառուցվածքների բարելավման աշխատանքներ է կատարվելու: Այս մասին կառավարության նիստում Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցի (հարց համար 31) քննարկման ժամանակ հայտարարեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:
Նախարար Պապիկյանը նշեց, որ այդ համաձայնության շրջանակներում արդեն որոշակի աշխատանքներ տարվել են:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն իր հերթին հայտարարեց, որ աշխատանքները կատարվելու են հավելյալ առաջացած հարկային միջոցներից, որոնք քաղաքացիները վճարել են պետբյուջե և որոնք ուղղված են առաջին անհրաժեշտության ծրագրերին: