Տնտեսություն 

Ոռոգման ջրի ոլորտը դեռևս խոցելի է. տարեկան կորցնում ենք շուրջ 1 մլրդ լիտր խմ ջուր

analitik.am

2018թ-ին ջրառը կազմել է 1.104 407 խմ, ջրտուքը 594. 020 մլն խմ: Այսինքն 2018թ-ին ոռոգման ջրի ուղիղ կեսը կորուստ է տվել: Այս մասին Analitik.am-ին հայտնեցին Ջրային տնտեսության պետական կոմիտեից:

Նշենք, որ Հայաստանում առկա 446.4 հազար հա վարելահող, որից տարբեր հաշվարկներով, 100 հազար հա չի մշակվում, այսինքն` մեկ երրորդը:

Հիշեցնենք նաև` 2018թ-ին արձանագրվել էր, որ Արարատյան դաշտում մշակվում է ընդամենը 24 հազար հեկտար ոռոգելի հողատարածք և այս խնդիրն անգամ դարձել էր քննարկման առարկա կառավարությունում, թե ինչու ոռոգման վրա և գյողոլորտում ծախսվող գումարները չի արտացոլվում ոլորտում և մշակովի հողատարածքների մակերեսը չի ավելանում:

Նշենք, որ հողատարածքներ և ոռոգման ջուր բաղադրիչները անկախությունից հետո դժվար են համեմատության եզրեր գտնում, քանի որ համայնքները աշխատում էին մշակվող հողատարածքնeր շատ ցույց տաl`որպես աշխատանքի արդյունք, իսկ ոռոգման ջրի կորուստները նաև այնքան մեծ է, որ երևի միայն անապատային գոտում գտնվող որևէ երկիր կարող է Հայաստանի հետ համեմատվել:

Իհարկե ջուրը միշտ էլ գումար է և շատերն են ջրի մեջ ձեռքերը թաթախել, ու փաստը մնում է փաստ, որ շուրջ 50 տոկոսը փաստացի կորուստ է կազմում ոռոգման ջուրը, նաև մնացած 50 տոկոսը նորմալ տեղ չի հասնում: Զարգացած երկրներում ջրի կորուստը կազմում է 10-15%։

Այս օրերին, շրջելով հանրապետության մարզերով` որևէ համայնք չկար, որ ոռոգման ջրից գոհ լիներ. կամ ոռոգման ջուր ընդհանրապես չկար, կամ քչացել էր, կամ խմելու ջրով են այգիները ջրում, կամ էլ բացարձակ հող չեն մշակում: Իսկ Արարատյան դաշտում ձկնաբուծարաններից դուրս հոսող ջուրը` մոտ 650 մլն խմ, հոսում է դեպի Արաքս:

Այսինքն, դիտարկելով միայն ընդհանուր ջրառի կորուստները և ձկնաբուծարաններից դեպի Արաքս հոսող ջրերը` շուրջ 1 մլրդ լիտր խմ ջուր՝ օգտագործվող ոռոգման ջրից երկու անգամ ավելին, կորում է:

Իհարկե, առաջարկում են կիրառել կաթիլային ոռոգում, ոլորտը աչք փակի ջրի կորուստների, ձկնաբուծարնների խարդավանքների վրա, փոխարենը ներմուծի և օգտագործի թանկարաժեք կամ թեկուզ ոչ թանկարժեք կաթիլային ոռոգման համակարգեր`փոխարենը լուծելու ջրի կառավարման բացերը:

Գոհար Ստեփանյան

Նույն շարքից