Վրաստանի պաշտպանության նախկին նախարար, «Հաղթանակած Վրաստան» նոր կուսակացության առաջնորդ Իրակլի Օկրուաշվիլին ձերբակալվել է Թբիլիսիում հունիսի 20-21-ին տեղի ունեցող բողոքի ակցիայի ժամանակ անկարգությունների կազմակերպման և դրանց մասնակցելու կասկածանքով: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են երկրի ՆԳՆ-ից:
«Խորհրդարանի շենքի բռնի գրոհի ժամանակ Իրակլի Օկրուաշվիլին իրեն ուղեկցող անձանց հետո կոչ էր անում ակցիայի մասնակիցներին և ինքն էլ փորձել է ներխուժել խորհրդրանի շենք: Նա նաև մասնակցություն է ունեցել մի քանի խմբավորումների բռնի գործողություններին», - ասել է Վրաստանի ՆԳՆ կենտրոնական քրեական ոստիկանության վարչության տնօրեն Մամուկա Չելիձեն:
Օկրուաշվիլիի մեղքն ապացուցվելու դեպքում նրան սպառնում է 4-6 տարվա ազատազրկում:
Հիշեցնենք, որ հունիսի 20-ին վրացական մայրաքաղաքում բողոքի ցույց կազմակերպած ակտիվիստները խորհրդարանի շենքը գրոհելու փորձ են կատարել, որից հետո սկսված անկարգությունների ժամանակ հարյուրավոր մարդիկ վիրավորվել էին, 300-ից ավելին՝ ձերբակալվել: