Միջազգային 

Թուրքիայում աճել է ապօրինի զենք ունեցողների թիվը

Թուրքիայում անձնական զենք կրողների թիվը անցնում է 25 միլիոնը։ Ընդ որում՝ զենքերի 85%-ը ապօրինի է՝ առանց պատշաճ թույլտվության։

Այդ զենքերի գործադրմամբ բռնության դեպքերն էլ 4 տարում 69 տոկոսով աճել են։ Ըստ մասնագետների՝ միջոցներ պետք է ձեռնարկվեն բնակչության շարունակական «զինումը» կանխելու նպատակով։

Մասնավորապես Դիրաբեքիրի փաստաբանական պալատն սկսել է «Մի´ զինվիր» կարգախոսով ակցիա է նախաձեռնել։ Այս փաստաբանական պալատի անդամ 4 փաստաբան 2019 թվականին սպանվել են հենց ապօրինի զենք կրողների կողմից։ Դիարբեքիրի փաստաբանական պալատը կոչ է անում բարդացնել զենք ձեռք բերելու կարգը և կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկել այդ ուղղությամբ։

Ըստ փաստաբանական գրասենյակի գլխավոր քարտուղար Օմեր Շերանի՝ վերջին 10 տարում Թուրքիայում ապօրինի կամ օրինական զենքերի թիվն աճել է 10 անգամ, և դրան զուգահեռ աճել են նաև դրանց գործադրմամբ հանցագործությունների և բռնության դեպքերը։

Նրա ներկայացրած տվյալների համաձայն՝ 2018 թվականի ընթացքում զենքի գործադրմամբ 2.279 մարդ սպանվել է,  3.762 մարդ էլ վիրավորվել։

Նույն շարքից