Տնտեսություն 

Alibaba-ի հիմնադիրը հեղափոխություն է իրականացնում

analitik.am

Alibaba-ին պատկանող MYbank ինտերնետ-բանկը պատրաստվում է հեղափոխություն իրականացնել փոքր բիզնեսի վարկավորման շուկայում: Այս մասին գրում է Bloomberg-ը:

Փոքր ընկերությունները, որոնք Չինաստանում գեներացնում են տնտեսական աճի մոտ 60 տոկոսը և ապահովում են աշխատատեղերի 80 տոկոսը, լուրջ տուժել են ստվերային վարկերի դեմ պայքարի արդյունքում:

Համաձայն Չինաստանի ֆինանսների և ռեսուրսների ազգային ինստիտուտի տվյալների, 20018 թվականին փոքր բիզնեսի 2/3 մասին վարկերն անհասանելի են եղել:

MYbank-ը հնարավորություն է տալիս վարկ ստանալու համար հայտ ներկայացնել սմարթֆոնով և հաստատման դեպքում ակնթարթորեն «քեշ» փող ստանալ: Ամբողջ գործընթացը տևում է 3 րոպե: Այս ճանապարհով MYbank-ն արդեն 16 միլիոն ընկերության վարկ է տրամադրել՝ 290 միլիարդ դոլարի չափով:

Bloomberg-ը գրում է, որ վարկ տրամադրող մյուս ընկերությունները ևս ընդլայնում են իրենց վարկային առաջարկները, ինչը թույլ կտա նոր թափ հաղորդել չինական տնտեսության զարգացմանը:

Նույն շարքից