FIFA-ն հրապարակել է մարզիչների ցանկը, ովքեր հավակնում են տարվա լավագույն մարզչի կոչմանը: Ցանկում հայտնվել է 10 մասնագետ:
Այսպես, տարվա լավագույն մարզչի կոչմանը հավակնում են Յուրգեն Կլոպը, Մոուրիսիո Պոչետինոն, Խոսեպ Գվարդիոլան, Ջամել Բելմադին, Դիդյե Դեշամը, Մարսելո Գալյարդոն, Ռիկարդո Գարեկան, Ֆերնանդու Սանտուշը, Էրիկ տեն Հագը, Տիտեն:
Լավագույնի անունը հայտնի կդառնա սեպտեմբերի 23-ին: