Տնտեսություն 

Հոկտեմբերից ավտոմաքսատունը կգործի արդեն Գյումրիում

analitik.am

Մինչև հոկտեմբերին նախատեսում ենք ավարտել ավտոմաքսատան տեղափոխության աշխատանքները, հոկտեմբերից այն պետք է արդեն գործի: Լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

ՊԵԿ նախագահը նշեց, որ հայաստանցիները մեծ քանակությամբ ավտոմեքենաներ են ներկրում և ավտոմաքսատան տեղափոխությունը թույլ կտա բավարարել պահանջը:

Հիշեցնենք, որ այսօր կառավարության նիստում որոշում կայացվեց 181 միլոին դրամ տրամադրել մաքսատունը Երևանից Գյումրի տեղափոխելու համար:

Հետագայում մաքսատան փոխարեն լինելու է արտաքին տնտեսական գործունեության հետ կապված գործառույթի կենտրոն, որի մեջ կլինի նաև հոկտեմբերից գործող ավտոմաքսատան կետը:

 

Նույն շարքից