Տնտեսություն 

Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՊԵԿ տեսուչներն էլ էին պարգևավճար ստացել. Դավիթ Անանյան

analitik.am

Հուլիսին ԱԱԾ-ն կոռուպցիոն երկու դեպք է բացահայտել ՊԵԿ աշխատակիցների մասով:  Լրագրողների հետ զրույցում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, խոսելով այդ դեպքերի մասին և պատասխանելով հարցին՝ արդյո՞ք պարգևավճարները չեն օգնում պայքարել կոռուպցիոն դրսևորումների դեմ, ասաց, թե իրենք չեն ասել, որ պարգևատրումը պետք է վճարվի կաշառակերություն չունենալու համար. «Մենք ասել ենք, որ կաշառակերության դեմ պայքարում արժանապատիվ վաստակ ունենալը շատ անկյունաքարային նշանակաւթյուն ունի: Դրան պետք է հավելել նաև մարդու արժեքային համակարգը: Եթե կա անձ, ով ունի ճիշտ մակարդակի վրա դրված արժեքային համակարգ, դու պետք է նրան որոշակի արժանապատիվ վաստակ տաս, որպեսզի նա իր արժեքային համակարգը չկորցնի: Իսկ նրանք, ովքեր խնդիրներ ունեն արժեքային համակարգի հետ, որևէ պարգևավճար չի օգնի»:

Անանյանը հայտնեց, որ կոռուպցայի մեջ մեղադրվող հարկային տեսուչները ևս պարգևավճար ստացել էին. «Մի կենտրոնացեք անձերի վրա, կենտրոնացեք պրոցեսների վրա, որոնք կատարվում են»:

Նույն շարքից