Սպորտ 

«Ալաշկերտը» հաղթելով հեռանում է, «Փյունիկը»՝ շարունակում պայքարը՝ ոչ ոքի խաղալուց հետո

Օգոստոսի 1-ին՝ Ջուրջու քաղաքի «Մարին Անաստասովիչի» մարզադաշտում, կայացավ Եվրոպա Լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան հանդիպումը «Ստյաուայի» և Երևանի «Ալաշկերտի» միջև: Առաջին հանդիպումն ավարտվել էր ռումինական թիմի հաղթանակով 3:0 հաշվով: Պատասխան խաղում հաղթեց «Ալաշկերտը» 3:2 հաշվով: Գոլերի հեղինակներ դարձան Ֆլորին Տանասեն (10, 11մ), Ֆլորինել Կոմանը (59), Գուստավո Մարմենտինին (24, 28, 11մ) և Տիագո Գալվաոն (45):

Երկու հանդիպումների արդյունքում «Ալաշկերտը» պարտվեց 3:5 հաշվով և դուրս մնաց Եվրոպա Լիգայի խաղարկությունից:

Յաբլոնեց նադ Նիսու քաղաքի «Ստրելնիցե» մարզադաշտում էլ կայացավ Եվրոպա Լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան հանդիպումը «Յաբլոնեցի» և Երևանի «Փյունիկի» միջև: Առաջին խաղում հաղթել էր «Փյունիկը» 2:1 հաշվով: Պատասխան մրցավեճն ավարտվեց ոչ-ոքի՝ 0:0 հաշվով:

«Փյունիկը» դուրս եկավ մրցաշարի հաջորդ փուլ, որտեղ մրցելու է «Վուլվերհեմփթոն» (Անգլիա)-«Կրուզեյդերս» (Հյուս. Իռլանդիա) զույգի հաղթողի հետ:

Նույն շարքից