Սպորտ 

1 փոխչեմպիոն, 2 բրոնզե մեդալակիր՝ հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացվող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Ռազմիկ Քուրդյանը նվաճեց արծաթե մեդալ։ 110 կգ քաշային կարգի եզրափակիչում նա 0։1 հաշվով պարտվեց իրանցի Շահրոխ Աբուզար Միքայեիլիին։

80 կգ քաշային Վիգեն Նազարյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում 5:3 հաշվով հաղթեց իրանցի Քամրան Աբդոլռեզա Արղաշին։

65 կգ քաշային Արման Խաչիկյանը նույնպես նվաճեց բրոնզե մեդալ՝ 9:8 հաշվով պարտության մատնելով Հոջաթ Հասան Ռեզաեիին։

Նույն շարքից