«Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարել է «Լեսթերի» պաշտպան Հարի Մագուայրին ձեռք բերելու մասին:
Լրատվամիջոցները գրում են, որ կարմիր սատանաներն Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստի համար ռեկորդային գումար են վճարել:
Մագուայրը 6-ամյա պայմանագիր է ստարգրել անգլիական գրանդի հետ:
Պաշտոնապես չի հայտնվում, թե ինչ արժե տրանսֆերը, սակայն «Լեսթերը» հայտնել է, որ տրանսֆերը ռեկորդային է ակումբի պատմության մեջ: