Տնտեսություն 

Գումարել, հանել, բազմապատկել ու բաժանել իմանալը դեռ չի նշանակում լինել մաթեմատիկոս կամ ունենալ կուռ տրամաբանություն

Գումարել, հանել, բազմապատկել ու բաժանել իմանալը դեռ չի նշանակում լինել մաթեմատիկոս կամ ունենալ կուռ տրամաբանություն: Արդեն երկրորդ օրն է գումարել-հանել իմացող մի քանի օգտատերեր «հիմնավոր» հակափաստարկներ են բերում, թե 2050 թվականին Հայաստանի բնակչությունը չի կարող լինել 5 միլիոն: Հիմա առաջարկում եմ մի կողմ դնել կալկուլյատորները ու ծանոթանալ ընդամենը երկու փաստի հետ:

Փաստ 1. 1948 թվականին, երբ Իսրայելը ստացավ պետության կարգավիճակ, այդ երկրի բնակչությունը 873 հազար էր: 12 տարի անց՝ 1960 թվականին, Իսրայելի բնակչությունը արդեն գերազանցում էր 2 միլիոնը: 1970 թվականին այդ երկրի բնակչությունը արդեն 3 միլիոն էր: 1980 թվականին՝ մոտ 4 միլիոն: 1990 թվականին՝ 5 միլիոն: 2000 թվականին՝ 6.4 միլիոն, 2010 թվականին՝ 7.8 միլիոն…: Այսինքն 30 տարում որեւէ երկրում բնակչության թիվը կարող է կրկնապտկվել ու եռապատկվել եւ դա հիմնականում շնորհիվ զանգվածային ներգաղթի: Ընդ որում դա մի երկիր է, որը շրջապատված է թշնամիներով եւ պերմանենտ պատերազմների մեջ է եղել: Եթե դա հնարավոր է որեւէ երկրում, ապա հնարավոր է նաեւ Հայաստանում:

Փաստ 2. 2018 թվականին վերջին 30 տարիների ընթացքում առաջին անգամ Հայաստան ժամանողների թիվը 15 հազար 300-ով ավելին է եղել Հայաստանից մեկնողների թվից: Մինչ այդ, մասնավորապես 2017 թվականին մեկնողների թիվը գերազանցել է ժամանողների թիվը 26 հազար 800-ով, 2016 թվականին՝ 48 հազար 100-ով, 2015 թվականին՝ 43 հազար 400 ով եւ այլն եւ այսպես շարունակ:

Կալկուլյատորը ամեն ինչ չէ, որ կարող է հաշվել:

ՀՀ ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյան

Նույն շարքից