Միջազգային 

Ղրղզստանի նախագահը դադարեցրել է արձակուրդը. Աթամբաևի աջակիցները հայտարարում են հատուկջոկատայիններին արգելափակելու մասին

Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը դադարեցրել է արձակուրդն ու մեկնել Բիշքեկ, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով երկրի ղեկավարի մամուլի ծառայությանը:

«Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովն այսօր՝ օգոստոսի 7-ին, դադարեցրել է իր մեկշաբաթյա կարճատեւ արձակուրդն ու մեկնել է Բիշքեկ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Գործակալությունը հայտնում է նաեւ, որ նախկին նախագահի աջակիցներն արգելափակել են հատուկջոկատայիններին, որոնք գրոհել են Քոյ-Տաշ գյուղում նախկին նախագահի տունը:

«Աթամբաեւի աջակիցները հակագրոհ են կազմակերպել եւ արգելափակել հատուկջոկատայիններին: Նրանց դուրս են բերել փողոց: Հատուկջոկատայիններից խլում են զենքը, նրանցից ոմանց փորձում են ծեծի ենթարկել»,- նշել է գործակալության զրուցակիցը՝ հավելելով, որ Քոյ-Տաշ գյուղում շարունակվում է ուժային կառույցների ստորաբաժանումների տեղակայումը:

Մի քանի ժամ առաջ հատուկջոկատայինները սկսել են Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւի տան գրոհը:

Ավելի վաղ նախկին նախագահի շտաբում հայտնել են, որ գրոհի ընթացքում 10 մարդ վնասվածք է ստացել, այդ թվում մեկ լրագրող եւ ազգային խորհրդարանի պատգամավոր: Իր հերթին, Ազգային անվտանգության պետական կոմիտեի մամուլի ծառայությունը հայտնել է, որ օպերացիայի ընթացքում հատուկջոկատայինները մարտական զենք չեն կիրառել, նրանք միայն ռետինե փամփուշտներ են ունեցել:

Նույն շարքից