Սպորտ 

Հայաստանում կանցկացվի Դպրոցականների շախմատի աշխարհի առաջին առաջնությունը

analitik.am

Կառավարությունը որոշում է ընդունել ՀՀ 2019 թ. պետական բյուջեում վերաբաշխում կատարելու և Հայաստանի դպրոցականների հանրապետական մարզական ֆեդերացիային 14813.2 հազ. ՀՀ դրամ հատկացնելու վերաբերյալ՝ Դպրոցականների շախմատի աշխարհի առաջին առաջնության կազմակերպման նպատակով: Այն անց է կացվելու 2019 թ. սեպտեմբերի 18-25-ը Ծաղկաձոր քաղաքում: Բացման արարողությունը տեղի է ունենալու 2019 թ. սեպտեմբերի 19-ին, փակմանը՝ սեպտեմբերի 24-ին: Հայաստանի Հանրապետությունից և Արցախի Հանրապետությունից մրցումներին մասնակցում են դպրոցական տղաների և աղջիկների թիմեր: Ակնկալվում է 15 երկրի մասնակցություն: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը նաև ներկայացրել է Հայաստանի և Վրաստանի միջև երիտասարդության շրջանում շփումների ակտիվացման ուղղությամբ իրականացվող համատեղ նախագծերին և, մասնավորապես, ամառային ճամբարներին:

Վարչապետ Փաշինյանը նշել է, որ համատեղ ճամբար անելը շատ լավ գաղափար է, և պետք է ոչ միայն շարունակել, այլև ծավալներն ընդլայնել, քանի որ այդ շփումները չափազանց կարևոր են, և պետք է դրանք դնել ինստիտուցիոնալ հենքի վրա:

Հայրենական մեծ պատերազմի վետերանների սոցիալական պաշտպանության միջոցառումների շրջանակում նրանց հանգստի և առողջության վերականգնման համար առողջարանային բուժման ուղեգրերի ձեռքբերման նպատակով կառավարությունը որոշում է ընդունել 2019 թ. պետական բյուջեում վերաբաշխում կատարելու և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը 2019 թ. 9 ամսում 4 մլն 320.0 հազար դրամ հատկացնելու վերաբերյալ: Որոշմամբ նշված գումարը կտրամադրվի «ՀՀ վետերանների միավորում» հասարակական կազմակերպությանը՝ Հայրենական մեծ պատերազմի 30 վետերանի առողջարանի անվճար ուղեգիր հատկացնելու համար:

Նույն շարքից