Սպորտ 

«Բարսելոնայի» ֆուտբոլիստը Երևանի չի ժամանալ անձնագիրը մոռանալու պատճառով

analitik.am

Օգոստոսի 8-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, կայացավ Եվրոպա Լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին հանդիպումը Երևանի «Փյունիկի» և անգլիական «Վուլվերհեմփթոնի» միջև: Հյուրերը հաղթեցին 4:0 հաշվով: Գոլի հեղինակ դարձան Մեթյու Դոհերտին (29), Ռաուլ Խիմենեսը (42, 46) և Ռուբեն Նևեսը (90+2, 11մ):

«Վուլվերհեմփթոնի» կազմում Երևան պետք է ժամաներ նաև կատալոնական «Բարսելոնայի» սան Ադամա Տրաուրեն: Սակայն արդեն օդանավակայանում 23-ամյա ֆուտբոլիստը պարզել է, որ մոռացել է անձնագիրը, դրա համար չի կարող գալ Հայաստան:

Տրաուրեն «Վուլվերհեմփթոնից» «Միդլսբրո» տեղափոխվել է 2018 թվականին, 20 միլիոն եվրոյի դիմաց:

Նույն շարքից